Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ձմեռն ազդում է կանանց սեռական ցանկության վրա

Ձմեռն ազդում է կանանց սեռական ցանկության վրա

Անգլիացի գիտնականները պարզել են, որ կանայք անհավանականորեն կախված են բնության օրվա եւ տարվա ռիթմերից։ Ավելին, նրանք պնդում են, որ ձմռանը կանանց մեծ մասը մի իրավիճակի մեջ են ընկնում, որը բույսերի ու կենդանիների մոտ կոչվում է «ձմեռային քուն»։

 

Եւ իրոք, կանանց մեծ մասը ցրտերն ընկնելուն պես լրացուցիչ երկու ժամ քնի սուր պահանջ է ունենում եւ հակված է «պարփակվել» իր մեջ։ Ի լրումն դրան՝ ճնշվածության զգացում, թույլ արտահայտված սեռական ցանկություն եւ նույնիսկ բեղմնավորվելու ցածր հավանականություն։

 

Ըստ Zdravoe.com -ի, գիտնականները պնդում են. որքան հյուսիս՝ այնքան բարձր է կնոջ վերարտադրողական գործառնույթի կախվածությունը եղանակի փոփոխությունից։ Ցուրտ ամիսներին Ֆինլանդիայի հյուսիսային մասում, օրինակ, կանայք համարյա անպտուղ են։

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա եթե խոսքը այրող սառնամանիքին սեքսի մասին չէ, որն իրոք խիստ նվազեցնում է տղամարդու՝ կանոնավոր էրեկցիայի ունակությունը, ապա ամեն ինչ նորմալ է։

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. medvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ